ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հնարավոր է համարել Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի և ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ եռակողմ հանդիպումը։ Սպիտակ տան Հարավային մարգագետնում լրագրողների հետ զրույցում նա նշել է, որ Միացյալ Նահանգները կարող է երկրորդական պատժամիջոցներ կիրառել Ռուսաստանի նկատմամբ, եթե ՈՒկրաինայում իրավիճակի կարգավորման հարցում հաջողություն չարձանագրվի։               
 

Կարեն Կարապետյան. ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում եմ ինտենսիվ աշխատանք

Կարեն Կարապետյան. ԿԳ նախարարության թիմից 2017 թ. ակնկալում եմ ինտենսիվ աշխատանք
01.02.2017 | 10:25

Վարչապետ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ կառավարությունում շարունակվել է ՀՀ պետական կառավարման մարմինների գնահատված կատարողականների և ՀՀ կառավարության 2016 թ. գործունեության միջոցառումների ծրագրի ու գերակա խնդիրների կատարման հաշվետվությունների քննարկումը։


2016 թ. միջոցառումների ծրագրի և գերակա խնդիրների իրականացման արդյունքների մասին վարչապետին զեկուցել է ՀՀ կրթության և գիտության նախարար Լևոն Մկրտչյանը։ Նա նշել, որ «Կրթության բարելավում» վարկային ծրագրի շրջանակում Արմավիրի, Տավուշի և Լոռու մարզերում ստեղծվել է 24 նախակրթարան, որում ընդգրկված է 750 երեխա, վերապատրաստվել է 55 դաստիարակ: 5 պետական ոչ առևտրային կազմակերպության կարգավիճակ ունեցող պետական բուհ վերակազմակերպվել է հիմնադրամի, 3 պետական բուհ ստացել է ինստիտուցիոնալ հավատարմագրում՝ 4 տարի ժամկետով: Նորարարությունների մրցակցային հիմնադրամի շրջանակում 6 բուհ իրականացրել է ծրագրեր:Անդրադառնալով 2017-ի խնդիրներին՝ Լևոն Մկրտչյանը նշել է, որ նախատեսում են բուհական կրթական համակարգի արմատական բարեփոխումներ:


Կարեն Կարապետյանը ԿԳ նախարարության թիմից 2017-ին ակնկալում է ինտենսիվ աշխատանք: Նա կարևորել է վարկային միջոցներով իրականացվող ծրագրերի արդյունավետության գնահատումը և հանձնարարել ներկայացնել ամփոփ տեղեկատվություն: «Կարևորագույն օղակը պետության մեջ դուք եք: Ձեր խնդիրն է՝ աշխատել արդյունավետ և աշխատել ձեր ոլորտի խնդիրները լուծելու ուղղությամբ: Մենք գիտության, կրթության, առողջապահության վրա, բոլոր ոլորտների վրա ծախսում ենք ավելի քիչ գումար, քան անհրաժեշտ է ժամանակակից կյանքին ու մարդուն: Բայց միևնույն ժամանակ ծախսում ենք ոչ էֆեկտիվ: Ծախսվող գումարը և արդյունքն անհամատեղելի են, ծախսում ենք ավելին, քան այս արդյունքն է»,- ասել է վարչապետը՝ կարևորելով ծախսերի և գործառույթների վերաբաշխումը:

Դիտվել է՝ 1146

Մեկնաբանություններ